13:17  ,  30 նոյեմբերի, 2013

Geo trophy 2013. Հայաստանի մասնակցությամբ

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչները կմասնակցեն Վրաստանի Դիդոգորիում անցկացվող Geo trophy 2013 ավտոարշավին, հայտնում են ՀԱՖ-ից: Այս տարվա դեկտեմբերի սկզբին կայանալիք մրցմանը կմասնակցեն Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի բազմաթիվ հմուտ մարզիկներ: Հայաստանը ներկայացնելու են.

Դավիթ Մարտիրոսյանը՝ Toyota Land cruiser 70 մակնիշի ավտոմեքենայով

Արտաշես Ստեփանյանը՝ Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով

Էդգար Մանուկյանը՝ Nissan patrol y61 մակնիշի ավտոմեքենայով

Աշոտ Հովհաննիսյանը՝ Suzuki Vitara մակնիշի ավտոմեքենայով

Արգիշտ Սահինյանը՝ Уаз 459 մակնիշի ավտոմեքենայով

Ռուբեն Սահակյանը՝ Lada niva մակնիշի ավտոմեքենայով

Ստեփան Ստեփանյանը՝ Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում