11:33  ,  28 նոյեմբերի, 2013

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի «Լուչ Էներգիան» քառորդ եզրափակիչում է

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

1/8 եզրափակիչում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 3:2 հաղթեց Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիանյին»: Մինչեւ խաղի 93-րդ րոպեն «Լուչ Էներգիան» ռուս կիսապաշտպան Ադլան Կացաեւի խփած գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որտեղ ուժեղ գտնվեցին դաշտի տերերը: 

Հիշեցնենք, որ «ԲՄԱ Էներգիան» Ալեքսանդր Գրիգորյանի նախկին թիմն է: 1/16 եզրափակիչում վլադիվոստոկցիները պայքարից դուրս էին թողել Կազանի «Ռուբինին»:

«Լուչ Էներգիայի» հաջորդ մրցակիցը «Տոմ» - «Տյումեն» զույգի հաղթողն է:

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Լուչ Էներգիա» - «ԲՄԱ Էներգիա»՝ 3:2

Ադլան Կացաեւ, 46, 100, Վլադիմիր Ռոմանենկո, 90 - Ռոման Սլավնով, 90+3, Ալեքսանդր Ռադչենկո, 103

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news