11:33 28 նոյեմբերի, 2013Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր:
1/8 եզրափակիչում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 3:2 հաղթեց Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիանյին»: Մինչեւ խաղի 93-րդ րոպեն «Լուչ Էներգիան» ռուս կիսապաշտպան Ադլան Կացաեւի խփած գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որտեղ ուժեղ գտնվեցին դաշտի տերերը:
Հիշեցնենք, որ «ԲՄԱ Էներգիան» Ալեքսանդր Գրիգորյանի նախկին թիմն է: 1/16 եզրափակիչում վլադիվոստոկցիները պայքարից դուրս էին թողել Կազանի «Ռուբինին»:
«Լուչ Էներգիայի» հաջորդ մրցակիցը «Տոմ» - «Տյումեն» զույգի հաղթողն է:
Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Լուչ Էներգիա» - «ԲՄԱ Էներգիա»՝ 3:2
Ադլան Կացաեւ, 46, 100, Վլադիմիր Ռոմանենկո, 90 - Ռոման Սլավնով, 90+3, Ալեքսանդր Ռադչենկո, 103
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.