Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ՝ Լոս-Անջելեսի հիվանդանոցում ծնկի վիրահատության ենթարկվելու համար, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Մովսիսյանը կանցնի բուժզննում, ինչից հետո պարզ կլինի վիրահատության օրը: 26-ամյա հարձակվողի նախնական ախտորոշումն է` արտաքին մենիսկի վնասվածք:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը խորացրել էր ծնկահոդի վնասվածքը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղում: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը Յուրան մասնակցել է ցավազրկող ներարկումներով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի
17:01 , 2 հոկտեմբերի