14:39 25 նոյեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ՝ Լոս-Անջելեսի հիվանդանոցում ծնկի վիրահատության ենթարկվելու համար, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Մովսիսյանը կանցնի բուժզննում, ինչից հետո պարզ կլինի վիրահատության օրը: 26-ամյա հարձակվողի նախնական ախտորոշումն է` արտաքին մենիսկի վնասվածք:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը խորացրել էր ծնկահոդի վնասվածքը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղում: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը Յուրան մասնակցել է ցավազրկող ներարկումներով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.