19:03  ,  25 ապրիլի, 2012

Սնեյդերի դուբլը, «Ինտերի» հաղթանակը

Իտալական A Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։

Խաղի 6-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանիլոն առաջ մղեց «Ուդինեզեին», սակայն դեռեւս առաջին խաղակեսում հյուրերը երեք գնդակ ուղարկեցին Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Հոլանդիայի հավաքականի խաղացող Ուեսլի Սնեյդերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ագենտինացի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը։ Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին եւ «Ինտերը» կարեւոր հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Նապոլին» մրցակցի խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահների թվում գտնվող «Լեչեի» դարպասը։ Նեապոլցիներից աչքի ընկան սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկն ու ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանին։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 54 միավոր եւ, շրջանցելով «Ուդինեզեին», բարձրացավ չորրորդ տեղ։ «Ուդինեզեն» ու «Ինտերը» 52-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը։

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 1։3

Դանիլո, 6 – Սնեյդեր, 10, 28, Ալվարես, 37

«Սիենա» - «Բոլոնիա»՝ 1։1

Դեստրո, 52 – Դիամանտի, 69

«Լեչե» - «Նապոլի»՝ 0։2

Համշիկ, 5, Կավանի, 51

«Պալերմո» - «Պարմա»՝ 1։2

Հերնանդես, 6 – Օկակա Չուկա, 54, Բիաբիանի, 70

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 1։2

Տոտի, 71 – Յովետիչ, 2, Լացարի, 90+1

Հեռացում՝ Օսվալդո, 90+3 («Ռոմա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով