17:26  ,  14 նոյեմբերի, 2013

«Ուրալը» կարող է սնանկանալ

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալը» կարող է սնանկ ճանաչվել, հաղորդում է Znak.com-ը։

Հաջորդ շաբաթ ակումբի տնօրենների խորհուրդը կքննարկի ֆինանսական խնդիրների հետ կապված հարցերը։ Մինչեւ օրս «Ուրալը» չի գտել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւի կողմից խոստացված չորրորդ հովանավորին, իսկ մյուս 3 հովանավորները Եկատերինբուրգի թիմին ֆինանսավորում են Առաջին լիգայի մակարդակով։

Հիշեցնենք, որ «Ուրալում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում