17:26 14 նոյեմբերի, 2013Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալը» կարող է սնանկ ճանաչվել, հաղորդում է Znak.com-ը։
Հաջորդ շաբաթ ակումբի տնօրենների խորհուրդը կքննարկի ֆինանսական խնդիրների հետ կապված հարցերը։ Մինչեւ օրս «Ուրալը» չի գտել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւի կողմից խոստացված չորրորդ հովանավորին, իսկ մյուս 3 հովանավորները Եկատերինբուրգի թիմին ֆինանսավորում են Առաջին լիգայի մակարդակով։
Հիշեցնենք, որ «Ուրալում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.