17:14  ,  13 նոյեմբերի, 2013

Օսլոն պատրաստ է 5 միլիարդ դոլարից ավելի ծախսել Օլիմպիադա-2022-ի համար

Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտ է ներկայացրել 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը Օսլոյում անցկացնելու համար։ 1952թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը երկրորդ անգամ ընտրվելու դեպքում պատրաստ է ծախսել է 5,32 միլիարդ դոլար, հաղորդում է reuters.com-ը։ Նորվեգիայի ԱՕԿ-ի նախագահ Պեր Տոեինը հայտարարել է, որ նախատեսում են անցկացնել ոչ թանկ Խաղեր։ Նշենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերի բյուջեն կհասնի մինչեւ 50 միլիարդ դոլար։

2022թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարելու մտադրություն ունեն նաեւ Ստոկհոլմը, Ալմաթին, Լվովը, Կրակովն ու Յասնան համատեղ, Պեկինն ու Չժանցզյակոուն։ Մյունխենի բնակիչները հանրաքվեում դեմ արտահայտվեցին Օլիմպիադային։

2022թ. օլիմպիական մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2015թ. ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում