14:54  ,  13 նոյեմբերի, 2013

Նիկիտա Սիմոնյանը պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով (ֆոտո)

Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ, 1956թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող եւ Երեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պագեւատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով, փոխանցում է ՌՖՄ-ի կայքը։

«Մեծագույն հարգանքի եւ շնորհակալության զգացումով ընդունեցի այս բարձրագույն մրցանակը, ինչպիսին է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանը»,- ասել է Սիմոնյանը։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում