13:27  ,  12 նոյեմբերի, 2013

Վեդենեեւ. «Սպարտակի» բոլոր գոլերն անտրամաբանական էին

«Սպարտակի» գոլերը չի կարելի բացատրել ոչ մի ֆուտբոլային օրենքով, դրանք անտրամաբանական են։ Այդ գոլերը չեն արտացոլում խաղի ընթացքը, ասել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Վեդենեեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակից» կրած պարտությունը՝ 2։4։

«Առաջին գոլի ժամանակ սխալվեց Լոդիգինը։ Նա մտածեց, որ գնդակը հեռանում է, սակայն Մովսիսյանը կարողացավ գլխի հարվածով գրավել նրա դարպասը։ Այսպիսի պահերը սովորաբար չեն ավարտվում գոլով։ Նույն բանը կարող եմ ասել նաեւ երկրորդ եւ երրորդ գոլերի մասին։ Այդ պատճառով վստահ եմ, որ այդ գոլերը դժբախտ պատահարներ են, որոնք կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան «Զենիթի» հետ»,-  Վեդենեեւի խոսքը մեջբերում է «Спорт уик-энд»-ը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ «Սպարտակը» 4։2 հաշվով հաղթեց «Զենիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English