13:27 12 նոյեմբերի, 2013«Սպարտակի» գոլերը չի կարելի բացատրել ոչ մի ֆուտբոլային օրենքով, դրանք անտրամաբանական են։ Այդ գոլերը չեն արտացոլում խաղի ընթացքը, ասել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Վեդենեեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակից» կրած պարտությունը՝ 2։4։
«Առաջին գոլի ժամանակ սխալվեց Լոդիգինը։ Նա մտածեց, որ գնդակը հեռանում է, սակայն Մովսիսյանը կարողացավ գլխի հարվածով գրավել նրա դարպասը։ Այսպիսի պահերը սովորաբար չեն ավարտվում գոլով։ Նույն բանը կարող եմ ասել նաեւ երկրորդ եւ երրորդ գոլերի մասին։ Այդ պատճառով վստահ եմ, որ այդ գոլերը դժբախտ պատահարներ են, որոնք կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան «Զենիթի» հետ»,- Վեդենեեւի խոսքը մեջբերում է «Спорт уик-энд»-ը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ «Սպարտակը» 4։2 հաշվով հաղթեց «Զենիթին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.