19:56  ,  11 նոյեմբերի, 2013

Ստոկհոլմը՝ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը դարձել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող 6-րդ քաղաքը, հաղորդում է Շվեդիայի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։

Ավելի վաղ թեկնածությունն առաջադրել էին Չինաստանի Պեկինն ու Չժանցզյակոուն, Ղազախստանի Ալմաթին, Ուկրաինայի Լվովը, Նորվեգիայի Օսլոն եւ Լեհաստանի ու Սլովակիայի համատեղ՝ Կրակովն ու Յասնան։ Հավակնություններ ուներ նաեւ Մյունխենի քաղաքային իշխանությունը, սակայն Բավարիայի մայրաքաղաքի բնակիչները հանրաքվեում դեմ արտահայտվեցին։

Հայտերի ընդունումն ավարտվում է նոյեմբերի 14-ին։ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի ընտրությունը տեղի կունենա 2015թ. ամռանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի 127-րդ նստաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում