18:08  ,  11 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը կխաղա ցավազրկող ներարկումներով

«Զենիթի» դեմ խաղում ծնկահոդի վնասվածքը խորացրած Յուրա Մովսիսյանը կկարողանա մասնակցել ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիին, հաղորդում է Izvestia.ru-ն։ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվողը կհասցնի մասնակիորեն վերականգնվել մինչեւ նոյեմբերի 23-ը, երբ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում բանակայինները կընդունեն «Սպարտակին»։

Մինչեւ տարեվերջ կայանալիք տուրերում «Սպարտակը» կխաղա նաեւ «Վոլգայի» եւ «Ռոստովի» դեմ։ Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգա ցավազրկող ներարկումների ազդեցության տակ եւ կանցկացնի մոտ 60 րոպե։
Ձմեռային դադարի ժամանակ Մովսիսյանը կվիրահատվի։

Ավելի վաղ Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մովսիսյանի մասնակցությունն այս տարվա վերջին երեք տուրերի հանդիպումներին վտանգված է։

«Զենիթի» հետ խաղում երեք գոլի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վնասվածք էր ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով