18:08 11 նոյեմբերի, 2013«Զենիթի» դեմ խաղում ծնկահոդի վնասվածքը խորացրած Յուրա Մովսիսյանը կկարողանա մասնակցել ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիին, հաղորդում է Izvestia.ru-ն։ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվողը կհասցնի մասնակիորեն վերականգնվել մինչեւ նոյեմբերի 23-ը, երբ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում բանակայինները կընդունեն «Սպարտակին»։
Մինչեւ տարեվերջ կայանալիք տուրերում «Սպարտակը» կխաղա նաեւ «Վոլգայի» եւ «Ռոստովի» դեմ։ Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգա ցավազրկող ներարկումների ազդեցության տակ եւ կանցկացնի մոտ 60 րոպե։
Ձմեռային դադարի ժամանակ Մովսիսյանը կվիրահատվի։
Ավելի վաղ Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մովսիսյանի մասնակցությունն այս տարվա վերջին երեք տուրերի հանդիպումներին վտանգված է։
«Զենիթի» հետ խաղում երեք գոլի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վնասվածք էր ստացել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.