13:52  ,  11 նոյեմբերի, 2013

Եվգենի Լովչեւ. Հալկը եվրոպական մակարդակի աստղ է, իսկ Մովսիսյանը՝ հասարակ հարձակվող

Կարծիքս հիմնված չէ մեկ խաղի վրա։ Հալկը Մովսիսյանից լավն է, հայտարարել է ռուսաստանցի ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչեւը՝ համեմատելով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկին։

«Հալկը եվրոպական մակարդակի աստղ է, իսկ Մովսիսյանը՝ հասարակ հարձակվող։ «Զենիթի» ֆուտբոլիստներն են նրան թույլ տալիս այդպես խաղալ։ Այնտեղ չկա թիմ, որը կկարողանա բրազիլացուն բացատրել՝ հարկավոր է խաղալ թիմի հետ, այլ ոչ թե միայնակ։ Այնտեղ միայն Արշավինը կարող է խոսել, քանի որ մյուսները վախենում են։ Նրանցից մեկը դժգոհեց եւ նրան տրանսֆերի հանեցին։ Այժմ այդ ֆուտբոլիստը խաղում է «Դինամոյում»,- Լովչեւի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ» «Զենիթ» խաղում Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Բրազիլացին դարձել է գոլի հեղինակ, սակայն կարեւորագույն պահին չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում