13:52 11 նոյեմբերի, 2013Կարծիքս հիմնված չէ մեկ խաղի վրա։ Հալկը Մովսիսյանից լավն է, հայտարարել է ռուսաստանցի ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչեւը՝ համեմատելով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկին։
«Հալկը եվրոպական մակարդակի աստղ է, իսկ Մովսիսյանը՝ հասարակ հարձակվող։ «Զենիթի» ֆուտբոլիստներն են նրան թույլ տալիս այդպես խաղալ։ Այնտեղ չկա թիմ, որը կկարողանա բրազիլացուն բացատրել՝ հարկավոր է խաղալ թիմի հետ, այլ ոչ թե միայնակ։ Այնտեղ միայն Արշավինը կարող է խոսել, քանի որ մյուսները վախենում են։ Նրանցից մեկը դժգոհեց եւ նրան տրանսֆերի հանեցին։ Այժմ այդ ֆուտբոլիստը խաղում է «Դինամոյում»,- Լովչեւի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ» «Զենիթ» խաղում Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Բրազիլացին դարձել է գոլի հեղինակ, սակայն կարեւորագույն պահին չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.