22:44  ,  8 նոյեմբերի, 2013

Վարշավա. Հայաստան – Բուլղարիա՝ 2:2

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը ոչ ոքիով մեկնարկեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում:

Նոյմեբերի 8-ին մեկնարկած մրցումների առաջին տուրում Հայաստանի թիմը 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը բուլղարացիների հետ:

Հաղթողներ չեղան Վեսելին Թոփալով - Լեւոն Արոնյան, Վլադիմիր Պետկով Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան - Պետար Արնաուդով եւ Սերգեյ Մովսեսյան - Կրասիմիր Ռուսեւ պարտիաներում: Մովսեսյանը վերջինն ավարտեց պարտիան՝ 45-րդ քայլում: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խազում էին սեւերով:

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում են 38 թիմեր։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում