21:40  ,  8 նոյեմբերի, 2013

Վարշավա. Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 8-ին մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վլադիմիր Պետկովի հետ։ Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը մրցում է Վեսելին Թոփալովի, Սերգեյ Մովսեսյանը՝ Կրասիմիր Ռուսեւի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Պետար Արնաուդովի հետ։

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում են 38 թիմեր։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News