22:29  ,  8 նոյեմբերի, 2013

Վարշավա. Տիգրան Պետրոսյանը նույնպես ոչ ոքի խաղաց

Նոյեմբերի 8-ին Վարշավայում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Պետար Արնաուդովի հետ։ Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոչ ոքի էին խաղացել նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Լեւոն Արոնյանը։ Առաջին տուրի վերջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը խաղում է Կրասիմիր Ռուսեւի հետ։ Վերջին պարտիայից առաջ Հայաստան - Բուլղարիա հանդիպման հաշիվը 1.5։1։5 է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News