Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անկացվող Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ։ Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի էր խաղացել Վլադիմիր Պետկովի հետ։ Երկու պարտիաներից հետո Հայաստան - Բուլղարիա հանդիպման հաշիվը 1։1 է։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Սերգեյ Մովսեսյանը խաղում է Կրասիմիր Ռուսեւի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Պետար Արնաուդովի հետ։ Տղամարդկանց մրցումներին մասնակցում են 38 թիմեր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի