17:49  ,  6 նոյեմբերի, 2013

Հայաստանի Գավաթ. «Փյունիկը» դուրս թողեց «Արարատին» եւ «Գանձասարի» հետ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Կապանի «Գանձասարը» ու Երեւանի «Փյունիկը» դուրս եկան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում կապանցիները 2 խաղի արդյունքում պայքարից դուրս թողեցին Երեւանի «Ուլիսին», իսկ «Փյունիկն» ուժեղ գտնվեց Բարձրագույն խմբի ընթացիկ առաջատար «Արարատից»:

«Արարատի» եւ «Ուլիսի» միջեւ առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում կապանցիները 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարան: «Գանձասարի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի թեկնածու Արտակ Դաշյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ վրացի հարձակվող Շոթա Ջիքիան: Գեղամ Հարությունյանի խփած գոլը ոչնչով չօգնեց «Ուլիսին»:

«Փյունիկի» եւ «Արարատի» միջեւ առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Նույն հաշիվն էր նաեւ պատասխան խաղի մինչեւ 88-րդ րոպեն, երբ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վիուլեն Այվազյանը հաղթանակ պարգեւեց «Փյունիկին»՝ 2:1:

Կիսաեզրափակիչում «Գանձասարի» մրցակիցը կլինի Երեւանի «Բանանցը», իսկ «Փյունիկը» կխաղա «Միկայի» հետ:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչպատասխան խաղեր 

Նոյեմբերի 6

«Ուլիս» - «Գանձասար»՝ 1:3 (առաջին խաղ՝ 0:0) 

Գեղամ Հարությունյան, 61 – Արտակ Դաշյան, 28, 49, Շոթա Ջիքիա, 44

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1:2 (առաջին խաղ՝ 1:1)

Դավիդ Գրիգորյան, 44 – Վարդան Բակալյան, 14, Վիուլեն Այվազյան, 88

Հոկտեմբերի 23

«Միկա» - «Ալաշկերտ»՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:1)

Վարդգես Սաթումյան, 58, Սարգիս Կարապետյան, 63, Անդրանիկ Ոսկանյան, 89

«Բանանց» - «Շիրակ՝ 0:1 (առաջին խաղ՝ 2:1)

Դամե Դիոպ, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով