14:53  ,  6 նոյեմբերի, 2013

Վալերի Ալեքսանյանը լքեց «Ռահ Ահանը»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել է պայմանագիրը իրանական «Ռահ Ահանի» հետ, փոխանցում է թեհրանյան թիմի պաշտոնական կայքը։

«Ռահ Ահանը» խզել է պայմանագիրը նաեւ բրազիլացի կիսապաշտպան Մարկոս դա Սիլվայի հետ։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ալեքսանյանը կարիերայի ընթացքում խաղացել է Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», Կապանի «Գանձասարում» եւ Իրանի «Սանաթ Նավթում»։ Պաշտպանը 27 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով