21:40  ,  30 հոկտեմբերի, 2013

Կարպին. Բոլորի համար «Սպարտակի» հետ հանդիպումը տարվա կարեւորագույն խաղն է

Բարդ հանդիպում էր։ «Շիննիկը» շատ լավ էր խաղում։ Կարծում եմ, որ դա վատ թիմ չէ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կապինը՝ խոսելով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Յարոսլավլի «Շիննիկի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Բոլորին հայտնի է, որ յուրաքանչյուր թիմի համար «Սպարտակի» հետ հանդիպումը գրեթե տարվա կարեւորագույն խաղն է, այդ պատճառով մրցակիցը լավ էր պաշտպանվում՝ չմոռանալով գրոհելու մասին։ Գլխավոր նպատակը վնասվածքներից խուսափելն ու հաջորդ փուլ դուրս գալն էր։ Տղաներին դա հաջողվեց»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ «Շիննիկ» - «Սպարտակ» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով