20:55 30 հոկտեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Յարոսլավլի «Շիննիկին»:
1/16 եզրափակիչում Մոսկվայի թիմը Յարոսլավլում հաղթեց նվազագույն հաշվով: «Սպարտակի» հաղթական գոլի հեղինակը դարձավ ռուս Դմիտրի Կոմբարովը, ով 72-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ «Սպարտակը» 1/8 եզրափակիչում կխաղա «Տոսնոյի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել «Ուրալին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ զգուշացվելով 8-րդ րոպեին։ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց թողեց խաղը։
Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«Շինիկ» - «Սպարտակ»՝ 0։1
Դմիտրի Կոմբարով, 72 (11մ:)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.