02:47  ,  30 հոկտեմբերի, 2013

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»։

Հանդիպման 9-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Երկրորդ խաղակեսի սկզբանամասում «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հարվածից հետո գնդակը, դիպչելով տանտերերի դարպասապահ Օտերինո Ռոդրիգեսին, հայտնվեց «Սելտայի» դարպասում, իսկ 54-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը վերջակետ դրեց խաղին:

11-րդ տուրից հետո կատալոնական ակումբն ունի 31 միավոր եւ միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3

Ալեքսիս Սանչես, 9, Օտերինո Ռոդրիգես, 48 (ինքնագոլ), Սեսկ Ֆաբրեգաս, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում