Ուշադիր դիտել եմ «Սուոնսիի» եւ «Անժիի» հետ «Կուբանի» հանդիպումները: Ուելսում ռուսական ակումբը հրաշալի խաղ ցուցադրեց, ասել է Ռյազանի «Զվեզդայի» գլխավոր մարզիչ Գառնիկ Ավալյանը՝ խոսելով Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում Կրասնոդարի «Կուբանի» հետ խաղի մասին։
«Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորությամբ թիմը սկսել է լավ գործել բոլոր օղակներում: Նույնիսկ, եթե «Կուբանը» խաղա 5 պահեստային ֆուտբոլիստներով, միեւնույն է նրա մակարդակը ավելի բարձր կլինի: Ի՞նչ կարող ենք հակադրել՝ նվիրվածություն եւ համառություն: Կաշխատենք սեղմ խաղալ: Կորցնելու ոչինչ չունենք, կարող ենք միայն ձեռք բերել: Հանդիպումը կհեռարձակվի «Россия-2» հեռուստաալիքով. «Զվեզդայի» ֆուտբոլիստների մեծամասնությունն այլեւս նման հնարավորություն չի ունենա՝ ամբողջ երկրին իր մասին հայտնելու: Այս հանդիպումը կարեւորագույնն է նրանց կարիերայում: Դրանից առաջ նշանակալից էր նաեւ «Տորպեդոյի» հետ խաղը։ Մրցակիցը գերազանցում էր մեզ, սակայն հաղթեցինք, իսկ դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստները կարող են»,- Ավալյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Զվեզդան» առաջին անգամ դուրս է եկել Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի