15:59 29 հոկտեմբերի, 2013Ուշադիր դիտել եմ «Սուոնսիի» եւ «Անժիի» հետ «Կուբանի» հանդիպումները: Ուելսում ռուսական ակումբը հրաշալի խաղ ցուցադրեց, ասել է Ռյազանի «Զվեզդայի» գլխավոր մարզիչ Գառնիկ Ավալյանը՝ խոսելով Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում Կրասնոդարի «Կուբանի» հետ խաղի մասին։
«Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորությամբ թիմը սկսել է լավ գործել բոլոր օղակներում: Նույնիսկ, եթե «Կուբանը» խաղա 5 պահեստային ֆուտբոլիստներով, միեւնույն է նրա մակարդակը ավելի բարձր կլինի: Ի՞նչ կարող ենք հակադրել՝ նվիրվածություն եւ համառություն: Կաշխատենք սեղմ խաղալ: Կորցնելու ոչինչ չունենք, կարող ենք միայն ձեռք բերել: Հանդիպումը կհեռարձակվի «Россия-2» հեռուստաալիքով. «Զվեզդայի» ֆուտբոլիստների մեծամասնությունն այլեւս նման հնարավորություն չի ունենա՝ ամբողջ երկրին իր մասին հայտնելու: Այս հանդիպումը կարեւորագույնն է նրանց կարիերայում: Դրանից առաջ նշանակալից էր նաեւ «Տորպեդոյի» հետ խաղը։ Մրցակիցը գերազանցում էր մեզ, սակայն հաղթեցինք, իսկ դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստները կարող են»,- Ավալյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Զվեզդան» առաջին անգամ դուրս է եկել Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.