14:13  ,  29 հոկտեմբերի, 2013

«Սուրբ Հուդա» փոթորիկը խանգարել է Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին

Լեգենդար «Կրուզենշտերն» նավը «Սուրբ Հուդա» փոթորիկի պատճառով չի կարողացել ժամանել Սվետլոգորսկ՝ մասնակցելու Սոչիի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին, հաղորդում է «Sport-express»-ը։

Ուժեղ քամին, որն առաջացել էր փոթորիկից, «Կրուզենշտերնին» թույլ չի տվել դուրս գալ ծով։ Արդյունքում Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի Կալինինգրադի շրջանի հատուկ ծրագիրը տապալվել է։

Օլիմպիական կրակն ինքնաթիռով տեղափոխել են Կալինինգրադ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս