11:24  ,  29 հոկտեմբերի, 2013

Պրեմյեր լիգա. Մովսիսյանը՝ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Soccer.ru կայքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Յուրա Մովսիսյանը պայքարի մեջ էր մտնում եւ դիմանում հարվածներին: Նա վաստակեց երկու 11 մետրանոց հարված, սակայն մրցավարը նկատեց ընդամենը մեկ խախտում։ Մովսիսյանը խաղում է իսկական տղամարդու նման, եւ նրա բնավորությունը հաճախ թիմին օգնում է հաղթել բարդ խաղերում»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ «Սպարտակ» - «Ռոստով» խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0, իսկ 26-ամյա Մովսիսյանը դարձել էր գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English