11:24 29 հոկտեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Soccer.ru կայքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
«Յուրա Մովսիսյանը պայքարի մեջ էր մտնում եւ դիմանում հարվածներին: Նա վաստակեց երկու 11 մետրանոց հարված, սակայն մրցավարը նկատեց ընդամենը մեկ խախտում։ Մովսիսյանը խաղում է իսկական տղամարդու նման, եւ նրա բնավորությունը հաճախ թիմին օգնում է հաղթել բարդ խաղերում»,- գրում է ռուսական կայքը։
Հիշեցնենք, որ «Սպարտակ» - «Ռոստով» խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0, իսկ 26-ամյա Մովսիսյանը դարձել էր գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.