10:47  ,  28 հոկտեմբերի, 2013

WTA. Մարիա Շարապովան դուրս մնաց լավագույն եռյակից

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 28-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Սերենա Ուիլյամսը։ Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան։ Ռուս Մարիա Շարապովան երրորդ տեղը զիջել է չինուհի Լի Նային՝ նահանջելով չորրորդ տեղ։ Լավագույն հնգյակը եզրափակում է լեհ Ագնեշկա Ռադվանսկան:

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարի եզրափակիչում Սերենա Ուիլյամսը հաղթել է Լի Նային։

WTA վարկանիշային աղյուսակ

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 13 260 միավոր

2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 8 046

3 (5). Լի Նա (Չինաստան)՝ 6 045

4 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 5 891

5 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5 875

6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 4 775

7 (7). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 435

8 (8). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 4 170

9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)` 3 965

10 (10). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 520

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով