21:26  ,  27 հոկտեմբերի, 2013

Սերենա Ուիլյամսը` WTA տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց Ստամբուլում անցկացված WTA տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում 32-ամյա ամերիկուհին կամային հաղթանակ տարավ չինացի Լի Նայի նկատմամբ՝ 2:6, 6:3, 6:0: Մրցախաղը տեւեց 2 ժամ 9 րոպե:

Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ հաղթեց WTA տարվա ամփոփիչ մրցաշարում՝ պաշտպանելով տիտղոսը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6 միլիոն դոլար է:

Ստամբուլ, WTA Championships 

Եզրափակիչ 

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 1) – Լի Նա (Չինաստան, 4)՝ 2:6, 6:3, 6:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում