12:37  ,  20 փետրվարի, 2012

France Football. «Մոնպելյեն» արժանի դիմադրություն ցույց տվեց «ՊՍԺ»-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի ընթացիկ առաջնության երկրորդ տեղում գտնվող «Մոնպելյեն» փետրվարի 19-ին հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող «Պարի Սեն Ժերմենին»։

Հանդիպումն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։

«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը կարծում է, որ իր թիմն ունի բոլոր նախադրյալներն այս մրցաշրջանում չեմպիոն հռչակվելու համար։

France Football-ին տված հարցազրույցում Ժիրարը հայտարարել է, որ դժգոհ «ՊՍԺ»-ի հետ հանդիպման արդյունքից, սակայն ինքը հպարտանում է իր թիմի ֆուտբոլիստներով։

Դժվար է խաղալ մի թիմի դեմ, որին 45 հազար երկրպագուներ են աջակցում ստադիոնից, այնուամենայնիվ, «Մոնպելյեն» հիանալի ֆուտբոլ խաղաց եւ հերթական անգամ ապացուցեց, որ «ՊՍԺ»-ն լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում։

«Մենք դեռ կհասցնենք փչացնել փարիզեցիների տրամադրությունը։ Բոլորն ասում էին, որ մենք չենք կարող հաջող հանդես գալ ամբողջ մրցաշրջանում։ Ցավում եմ, որ հիասթափեցրինք նրանց։ Առջեւում դեռ 14 տուր կա եւ մենք կցուցադրենք, թե ինչի ենք ընդունակ»,- նշել է Ռենե Ժերարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով