12:26  ,  19 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում (ֆոտո)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում կընդունի «Հանովերին»։

Գերմանիայի փոխչեմպիոնը Twitter-ի իր էջում ներկայացրել է հավանական մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հիմնական կազմում է։ 

Հիշեցնենք, որ «Հանովերի» հետ հանդիպումը բաց կթողնեն Լուկաս Պիշչեկը, Սեբաստիան Կելը, Իլկայ Գյունդոգանը եւ Մատս Հումելս։ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մասնակցությունը հարցականի տակ է։ 

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր - Էրիկ Դուրմ, Նեւեն Սուբոտիչ, Սոկրատիս, Կեւին Գրոսկրոյց - Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Յակուբ Բլաշչիկովսկի, Հենրիխ Մխիթարյան - Ռոբերտ Լեւանդովսկի։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Հանովեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19, Երեւանի ժամանակով 17։30-ին։ 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում