01:02  ,  10 մայիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Օլիմպիակոսը» հաղթեց «Աստոն Վիլային» եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Հունական «Օլիմպիակոսը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսն» ընդունեց անգլիական «Աստոն Վիլային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Առաջին խաղում եւս հաղթել էր «Օլիմպիակոսը» 4:2 հաշվով։

Մայիսի 8-ին եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր «Ֆիորենտինան», որը Բելգիայում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Բրյուգեի» հետ։ Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինան»։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 4:2)

Այուբ Էլ-Կաաբի, 10, 79

Մայիսի 8

«Բրյուգե» (Բելգիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:3)

Մաքսիմ Դե Կոյպեր, 20 - Լուկաս Բելտրան, 85, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում