20:30  ,  21 ապրիլի, 2012

Մոնտե Կարլո. Եզրափակիչում՝ Ջոկովիչ – Նադալ

Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետները՝ սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը երեք սեթերի արդյունքում առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Բերդիխի նկատմամբ, իսկ Նադալը 6:3, 6:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնին:

Եզրափակիչ մրցախաղը կկայանա ապրիլի 22-ին:

Հիշեցնենք, որ Նադալը Մոնտե Կարլոյի մրցաշարի յոթակի հաղթող է:

Մոնտե Կարլո. կիսաեզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 6) - 4:6, 6:3, 6:2

Ժիլ Սիմոն (Ֆրանսիա, 9) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 2) - 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում