17:32  ,  15 հոկտեմբերի, 2013

Արթուր Չիլինգարովը տվեց օլիմպիական կրակի ուղեւորության մեկնարկը դեպի Հյուսիսային բեւեռ

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը Ռոսատոմնավատորմի  սառցահատ նավով ուղեւորվել է Հյուսիսային բեւեռ, հաղորդում է sochi2014.rsport.ru-ն։ Արշավի մեկնարկը տվել է հռչակավոր բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը։

Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական կրակը կլինի Հյուսիսային բեւեռում։ Օլիմպիական կրակն աշխարհի ամենամեծ «Հաղթանակի 50-ամյակ» սառցահատով 15 օրում կանցնի 5 հազար կիլոմետր։ Հյուսիսային բեւեռի աշխարհագրական կետի վրա լապտերից կվառվի Սոչիի օլիմպիական ջահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում