20:55  ,  14 հոկտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի մարզումը Նեապոլում՝ լուսանկարներով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը իտալացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպման նախօրեին մարզում անցկացրին Նեապոլում։

Իտալիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում էին նաեւ ՖԱՖ շարժման եւ այլ հայ երկրպագուներ:

Մարզման ընթացքում հավաքականն անցկացրեց երկկողմանի հանդիպում։ Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն ունի հետեւյալ տեսքը.

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով