16:50  ,  21 ապրիլի, 2012

«Ռեալին» 300 երկրպագուներ են դիմավորել Բարսելոնայում

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն արդեն ժամանել են Բարսելոնա, որտեղ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում կհանդիպեն կատալոնական «Բարսելոնային»:

Բարսելոնա քաղաքի «Էլ Պրատ» օդանավակայանում Արքայական ակումբին դիմավորել են 300 ֆուտբոլասերներ: Այս պահին մադրիդցիները գտնվում են «Խուան Կարլոս» հյուրանոցում, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելանա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին, եւ կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով