14:19  ,  21 ապրիլի, 2012

Չավի. Այս հանդիպումն իսկական եզրափակիչ է

Եթե մենք հաղթենք, ապա կնվաճենք չեմպիոնի տիտղոսը, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումից առաջ հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական ակումբի կիսապաշտպան Չավին:

«Այս հանդիպումն իսկական եզրափակիչ է: Այն ամեն ինչ կորոշի: Եթե մենք հաղթենք, ապա կնվաճենք չեմպիոնի տիտղոսը, ես վստահ եմ: Եթե հաղթի «Ռեալը», ապա մեզ համար ամեն ինչ ավարտված կլինի առաջնությունում:

Բայց մենք գրեթե հասել ենք նրանց մրցաշրջանի վերջում: Շատ ցավալի կլինի, եթե բաց թողնենք հաղթանակը: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք սովորականից ավելի շատ ու ավելի լավ կգրոհենք:

Մեզ հետ հանդիպումներում «Ռեալը» հաճախ է փոխել մարտավարությունը, բայց մենք միշտ խաղացել ենք նույն ֆուտբոլը եւ հաղթել ենք», - Չավիի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով