Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում չորս գնդակ խփեց աշխարի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով իր 200-րդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի առաջնությունում։ Արգենտինացին իր գոլերի քանակը հասցրեց 27-ի եւ արդեն մեկ գնդակով է զիջում Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին։
Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական խաղադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը, իսկ «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 0։4 հաշվով պարտվեց «Մալորկային»։
Իսպանիայի առաջնություն. 24-րդ տուր
«Գռանադա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4։1
Լոպես, 12, Ժարա, 57, Ուչե, 61, 87 - Գոնսալես, 10
«Աթլետիկ» - «Մալագա»՝ 3։0
Ամորբիետա, 58, Խոսե, 60, Տոքերո, 61
«Մալյորկա» - «Վիլյառեալ»՝ 4։0
Վիկտոր, 41, 65, Մարտի, 52, Նունյես, 67
«Սպորտինգ» - «Աթլետիկո»՝ 1։1
Էգուրեն, 37 - Կանդելա, 20 (ինքնագոլ)
«Լեւանտե» - «Ռայո Վալեկանո»՝ 3։5
Բարկերո, 50 (11մ.), Սուարես, 79, 90 (11մ.) - Բանգուրա, 35, 70 Կոշտա, 62, 63, Դելբասիկ, 58
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5։1
Մեսի, 22, 27, 76, 85, Չավի, 90+1 - Պյատի, 9
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում