09:01  ,  21 ապրիլի, 2012

Դի Մատեո. Դրոգբան դեռ մի քանի տարի էլ կարող է խաղալ «Չելսիում»

Դիդյե Դրոգբան դեռ մի քանի տարի էլ կարող է խաղալ «Չելսիում»: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն:

«Դիդյեն լիովին ի վիճակի է եւս երկու տարի խաղալ Պրեմյեր լիգայում: Նրան պետք չէ հանգստի գնալ: Դրոգբան կարող է երկու տարի էլ խաղալ այն խաղամակարդակով, որն այսօր ունի:

Եթե «Ստեմֆորդ Բրիջում» էլ նա չավարտի իր կարիերան, միեւնույն է` փաստ է, որ նա իր անունը գրել է ակումբի պատմության մեջ:

Ինչ վերաբերում է` թե նա հաճախ էր սիմուլյացիայի դիմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» հետ խաղում` ժամանակ ձգձգելու համար, ապա ցույց տվեք մի թիմի, ոը այդպես չի անում», - Դի Մատեոյի խոսքը մեջբերում է Goal com-ը:

Հիշեցնենք, որ Դրոգբան ամռանը պատրաստվում է տեղափոխվել Չինաստանի «Շանհայ Շենհուա» ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով