Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան բաց կթողնի հոկտեմբերի 22-ից 27-ը Ստամբուլում կայանալիք Ամփոփիչ մրցաշարը, հաղորդում է WTA-ի կայքը։
«Հիասթափված եմ, քանի որ չեմ կարողանա մասնակցել այդ մրցաշարին։ Ստամբուլում երկրպագուները շատ ջերմ են մեզ դիմավորում։ Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ հանդես գալ Թուրքիայում»,- ասել է Շարապովան։
Հիշեցնենք, որ ռուս թենիսիստն ուսի վնասվածք ունի, ինչի պատճառով բաց է թողել US Open-ը, Տոկիոյի եւ Պեկինի մրցաշարերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում