19:52  ,  20 ապրիլի, 2012

Հայաստանը եւս երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց Սոֆիայում ընթացող վարկանիշային մրցաշարում։

66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում 1։0, 3։2 հաշվով հաղթեց գերմանացի Մարտին Դաումին եւ նվաճեց օլիմպիական ուղեգիր։ Եզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանաուն է։

84 կգ քաշային կարգում Հայաստանին օլիմիպիական ուղեգիր բերեց Գաջիմուրադ Նուրմագոմեդովը, որը կիսաեզրափակիչում 1։0, 2։3, 6։3 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Մարկո Ռիսենի նկատմամբ։ Եզրափակիչում Նուրմագոմեդովի մրցակիցը թուրք Իբրահիմ Բոլուկբաշն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով