09:48  ,  7 հոկտեմբերի, 2013

WTA. Սերենա Ուիլյամսը մեծացրեց իր առավելությունը

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 7-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Սերենա Ուիլյամսը։

Ամերիկուհին Պեկինի մրցաշարի եզրափակիչում հաղթել է սերբ Ելենա Յանկովիչին՝ 6։2, 6։2։ Սա մրցաշրջանում Ուիլյամսի 10-րդ տիտղոսն է։

Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան, երրորդում՝ ռուս Մարիա Շարապովան, չորրորդում՝ լեհ Ագնեշկա Ռադվանսկան, հինգերորդում՝ չինացի Լի Նան։ 

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին։

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 13 260 միավոր

2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 8 485

3 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 6 941

4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6 195

5 (5). Լի Նա (Չինաստան)՝ 5 365

6 (6). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 435

7 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 4 315

8 (11). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 3 860 

9 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 845

10 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`3 645

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով