18:51  ,  20 ապրիլի, 2012

Հայտնի դարձավ Ֆյոդոր Եմելյանենկոյի մրցակիցը

Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանցի մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմենամարտի 37-ամյա բրազիլացի «Ժայռ» մականունով Պեդրո Ռիցոյի հետ, հայտնում է Mixfight.ru-ն:  

Մենամարտը տեղի կունենանա խառը մենամարտերի փառատոնի շրջանակում: Նշենք, որ վերջին երեք մենամարտերում (Ջեֆ Մոնսոնի, Գարի Գուդրիդջի եւ Քեն Շեմրոքի դեմ) բրազիլացին հաղթանակներ է տարել: Իր հերթին Եմելյանենկոն  վերջին մենամարտում, որը կայացել է դեկտեմբերի 31-ին, հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Սատոսի Իսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում