10:31  ,  5 հոկտեմբերի, 2013

Ռոուզ. Նոր մրցաշրջանում Ջորդանը եւս մեկ հանդիպում կանցկացնի

Բասկետբոլի ազգային լիգայի (NBA) նախկին խաղացող Ջալեն Ռոուզը հայտարարել է, որ «Չիկագոյի» նախկին լեգենդար բասկետբոլիստ, «Շարլոթ Բոբկետսի» սեփականատեր Մայքլ Ջորդանն 2013-2014 մրցաշրջանում եւս մեկ հանդիպում կանցկացնի։ Ջորդանը այժմ 50 տարեկան է։

Հիշեցնենք, որ Ջորդանը հինգ անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ, 6 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային լիգայի չեմպիոն, 2 անգամ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 14 անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով