Անգլիական Պրեմյեր լիգայում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի 19-ամյա դուստր Լաուրենը, սեքսով է զբաղվել անգլիական ակումբի հարձակվող Ուիլֆրիդ Զահայի հետ, գրում է Elbalonrosa.com-ը։
Շոտլանդացի մասնագետը զույգին հայտնաբերել է սեփական տանը։ Հարձակվողը հայտարարել է, որ նման ասեկոսեները հիմարություն են, իսկ Մոյեսը ջնջել է Twitter-ի իր էջը, քանի որ շարունակ ստանում էր վիրավորական բնույթի մեկնաբանություններ։
Հիշեցնենք, որ Զահան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Քրիսթալ Փելեսից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում