14:11  ,  2 հոկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակում

«Спорт экспресс» կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային 11 տուրերի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ հաշվի առնելով խաղացողների միջին գնահատականը։ 

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ունի 6.15 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը։ Ամենաբարձր միջին գնահատականն ունի Մոսկվայի «Դինամոյի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինը։ Լավագույն հարձակվողների ցուցակում Մովսիսյանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն «Դինամոյի» եւ «Ռուբինի» հարձակվողներ Անդրեյ Վորոնինին եւ Սալոմոն Ռոնդոնին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ունի 6.05 միավոր եւ լավագույն աջ կիսապաշտպանի համար պայքարում զիջում է միայն «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում